23 փետրվարի 2012 - 16:27 AMT
ԱՄՆ-ը ժամանակավորապես փակել է Քաբուլում դեսպանատունը, պատճառը՝ հրկիզված Ղուրանն է

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես փակվել է: Դիվանագիտական ներկայացուցչության աշխատողներն խորհուրդ են տալիս դուրս չգալ քաղաք, հատկապես շրջաններ, որտեղ տեղի են ունենում ցույցեր: Դրանց պատճառ են դարձել Բաղրամում ամերիկյան զինվորականները, ովքեր հրկիզել են մահմեդական գրքեր, որոնց թվում եղել է Ղուրան:

Ինչպես հաղորդում է Fox News-ը, Աֆղանստանի հարյուրավոր բնակիչներ փորձել են ներխուժել ԱՄՆ ռազմականբազայի տարածք, տեղի ոտիկանությունը ստիպված է եղել օդ կրակել: