23 փետրվարի 2012 - 17:21 AMT
ՀԱՄԱՍ-ը հերքել է Եգիպտոսում ապստամբությանը մասնակցելու վերաբերյալ մեղադրանքները

Գազայի սեկտորում ՀԱՄԱՍ-ի դե-ֆակտո վարչապետ Իսմայիլ Հանիան հերքել է այն մեղադրանքները, որ Պաղեստինի իսլամիստական շարժումն անցյալ տարի մասնակցել է ապստամբությանը Եգիպտոսում: Այս մեղադրանքն առաջադրել է Եգիպտոսի ներքին գործերի նախարար Հաբիբ ալ-Ադլին:

Ելույթ ունենալով չորեքշաբթի օրը` երկրի գահընկեց արված առաջնորդ Հոսնի Մուբարաքի հանդեպ դատավարության վերջին օրը` Ադլին «Հըզբոլլահին» և ՀԱՄԱՍ-ին մեղադրել է Եգիպտոս լրտեսներ ուղարկելու և «մինչ օրս շարունակվող դավադրության մեջ»: