23 փետրվարի 2012 - 17:36 AMT
Սինոփսիսը 2012թ. ֆինանսական տարվա 1-րդ քառորդում գրանցել է 425.5մլն դոլարի եկամուտ

Սինոփսիս ընկերությունը ներկայացրել է իր 2012թ. ֆինանսական տարվա 1-րդ քառորդի ցուցանիշները։

Ընկերությունը 2012-ի 1-ին քառորդում գրանցել է 425.5մլն ԱՄՆ դոլարի եկամուտ՝ 2011 նույն ժամանակահատվածի 364.6 մլն ԱՄՆ դոլարի համեմատ աճել է 16.7 %-ով: GAAP շահույթ բաժնետոմսի համար ընկերությունը հայտնել է 0.39 ԱՄՆ դոլլար, իսկ Non-GAAP շահույթ բաժնետոմսի համար՝ 0.56 ԱՄՆ դոլլար։

«Հաշվի առնելով ընթացիկ տարվա հաստատուն հեռանկարները՝ մեր արդյունքները թույլ են տալիս ավելացնել մեր սպասելիքները 2012 ֆինանսական տարում, անկախ «Մագմա նախագծման ավտոմատացում» ընկերության ձեռքբերման արդյունքում առկա հնարավոր ազդեցությունից։ Մենք ակնկալում ենք, որ Մագմա ընկերության ձեռքբերումը, որն այսօր արդեն ավարտված է, հնարավորություն կտա մեզ էլ ավելի արագացնել ժամանակակից տեխնոլոգիաների փոխանցումը մերհաճախորդներին»,- ասել է Սինոփսիսի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզը:

Սինոփսիս ընկերությունը հանդիսանում է էլեկտրոնային տարրերի և համակարգերի նախագծման, ստուգման և արտադրության համար օգտագործվող ծրագրային միջոցների և մտավոր սեփականության ոլորտի համաշխարհային ընկերություն։