23 փետրվարի 2012 - 17:39 AMT
ՄԱԿ-ը հնարավոր ուղիներ է որոնում հումանիտար բանագնացին Սիրիա ուղարկելու համար

ՄԱԿ-ը հնարավոր ուղիներ է որոնում հումանիտար հարցերով կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսի այցի համար Սիրիա, հայտարարել է ՄԱԿ մամլո քարտուղարը:

Սիրիան դեռ իր համաձայնությունը չի տվել այցի վերաբերյալ, բայց տեղեկություն կա այն մասին, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը հանձնարարել է Ամոսին այցելել Սիրիա, որը տառապում է ներքին հակամարտությունից:

Ինչպես հաղորդում է բրիտանական Telegraph-ը, Պան Գի Մունը հանձնարարել է իր տեղակալին ուղարկել նրա համար, «որպեսզի գնահատի հումանիտար իրավիճակը և վերսկսի շտապ հումանիտար օգնության կոչը», հայտարարել է ՄԱԿ մամլո քարտուղարի տեղակալ Էդուարդո դել Բուզեյը: