
Մադրիդի «Ռեալը» բոյկոտ է հայտարարել ֆրանսիական Canal + հեռուստաալիքին: Ակումբը որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ սյուժե է հեռարձակվել, որտեղ հեծանվորդ Ալբերտո Կոնտադորի, թենիսիստ Ռաֆայել Նադալի ու դարպասապահ Իկեր Կասիլյասի ծաղրանկարներն են եղել: Սյուժեի թեման դոպինգի օգտագործումն էր մեծ սպորտում, հաղորդում է sport-express.ru-ն: