Ավելի քան 400 աֆղանացիներ, ովքեր բողոքում են ամերիկյան զինվորականների կողմից Ղուրանը հրկիզելու դեմ, այսօր փորձել են հարձակվել նորվեգական ռազմական բազայի վրա, որը գտնվում է Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում:
Հակաարևմտյան կարգախոսներ վանկարկող ցուցարարները հավաքել են բազայի մոտ, որն ընկած է Ֆարյադ նահանգում՝ թուրքմենական սահմանի մոտ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ինչպես հաղորդել է Reuters գործակալությանը Աֆղանստանում Նորվեգիայի դեսպան Տորե Հատրեմը, հարձակման արդյունքում «ոչ ոք չի տուժել, շենքին հասցվել է նվազագույն վնաս»: