
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի աշխատակազմը հաղորդել է, որ նամակ է ստացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից, որում նա ներողություն է խնդրել ամերիկյան զինվորականների գործողությունների համար, ովքեր Բաղրամ ավիաբազայում հրկիզել են Ղուրանի պատճենը: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
ԱՄՆ նախագահը խոստացել է պատահարի մեղավորներին պատասխանատվության ենթարկել և բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել, որպեսզի նման դեպքերն այլևս չկրկնվեն: