
Երևանում ընթացող «Եվրանեսթի» սոցիալական, կրթական, մշակութային և քաղաքացիական հարցերով հանձնաժողովի նիստի շրջանակներում հայ պատգամավորները կշտամբել են ադրբեջանցի գործընկերներին նրանում, որ Ադրբեջանը հրաժարվում է տարածաշրջանային համագործակցությունից, որն առաջարկում է Հայաստանը: «Այդ դեպքում մենք կցանկանայինք մտածել, որ ադրբեջանական պատգամավորների պատրաստակամությունը, որը նրանք հայտնել են այդ դահլիճում, կամրապնդվի գործողությամբ»,- ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Իր հերթին Միլի Մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևը բացատրել է համագործակցությունից հրաժարվելը ղարաբաղյան հիմնախնդրի առկայությամբ: