Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին: Հրամանագրի համաձայն, ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակվել է 2012 թվականի մայիսի 6-ին:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: