23 փետրվարի 2012 - 21:28 AMT
Ամերիկյան ավիակիրները հեռացել են Պարսից ծոցից

Ամերիկյան ավիակիր հարվածային խումբը` «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ Օրմուզյան նեղուցով Պարսից ծոցից դուրս է եկել Արաբական ծով, հաղորդել է չորեքշաբթի օրը ԱՄՆ ՌԾՈՒ լրատվական ծառայությունը:

Առկա տվյալների համաձայն, ավիակիրը Պարսից ծոցի տարածք էր մտել, որպեսզի Արաբական Միացյալ Էմիրություններում համալրեր պաշարները: Նախքան Պարսից ծոց մուտք գործելը «Կառլ Վինսոնը» մարտական հսկողության նավերով մարտական հերթապահություն էր իրականացնում Իրանի հարավ-արևելյան ափերի մոտ` Արաբական ծովի հյուսիսային հատվածում, հաղորդում է Ինտերֆաքսը:

Այժմ Արաբական ծովում գտնվող 2 ավիակիր հարվածային խմբերը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերին ավիաաջակցություն ապահովելու ռազմական խնդիր են կատարում: