10 ապրիլի 2003 - 20:00 AMT
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԱՄՆ ՈՂՋ ԲՆԱԿԻՉՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ «120 ՎԱՅՐԿՅԱՆ ԼՌՈՒԹՅԱՄԲ» ՀԱՐԳԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Ամերիկայի հայ դատի հանձնախումբը ԱՄՆ ողջ բնակչությանը կոչ է արել ապրիլի 24-ին երկու րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հանձնախմբի հաղորդման համաձայն, 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած հայերի հիշատակը հարգելը զգալի ավանդ կլինի ցեղասպանության դեմ պայքարի ընդհանուր գործում եւ կնպաստի ապագայում նման հանցագործությունների կանխարգելմանը: «Լռության 120 վայրկյանները նաեւ հարգանքի տուրք կլինեն Միացյալ Նահանգների կողմից Ցեղասպանության մասին կոնվենցիայի ստորագրման 15-րդ տարեդարձին եւ կնպաստեն ԱՄՆ Սենատի 307-րդ բանաձեւի կատարմանը, որն առնչվում է ցեղասպանության հարցին»,-ասվում է հաղորդագրության մեջ: