20 հունվարի 2004 - 19:40 AMT
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերքել է Վրաստանի նորընտիր նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի պաշտոնակալման արարողությանն իր մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունները: Ալիեւի խոսքերով` իր այցը Թբիլիսի չի նախատեսվել, իսկ ինչ վերաբերում է ադրբեջանա-վրացական հարաբերություններին, ապա դրանք «պետք է զարգացնել»: Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին Բաքվի ԶԼՄ-ները, Թբիլիսիում նախատեսվում էր Ալիեւի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի հետ, որը նույնպես ժամանելու է Վրաստանի մայրաքաղաք: