24 փետրվարի 2012 - 14:48 AMT
Հայաստանին հաջողվել է փոխել ՍԾՏՀ կանոնակարգը` հօգուտ կազմակերպության փոքր երկրների

Հայկական պատվիրակությանը հաջողվել է փոփություններ կատարել ՍԾՏՀ կանոնակարգում և հասնել նրան, որ ավելի արդարացիորեն նշանակվեն կազմակերպության ղեկավար պաշտոնների ներկայացուցիչները: Այս մասին լրագրողներին է հայտնել ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը` մեկնաբանելով Ստամբուլում փետրվարի 21-ին կայացած նիստի արդյունքները: «Մենք մեծ հաջողությունների ենք հասել և այս 2 տարիների ընթացքում կարողացել ենք կանոնակարգը փոխել այնպես, որ փոքր երկրների ներկայացուցիչները ներգրավված լինեն այնքանով, որքանով և մեծ երկրներինը»,-ընդգծել է նա:

Մինասյանը նկատել է, որ շնորհիվ նրա, որ յուրաքանչյուր երկրի ձայները կազմակերպությունում կախված էին բնակչության քանակից, նախագահի, հանձնաժողովների ղեկավարների պաշտոնները անընդհատ զբաղեցնում էին խոշոր պետությունների ներկայացուցիչներ: Ըստ նրա, հայկական պատվիրակության ներկայացրած 6 առաջարկներից 4 ընդունվել են, ինչի շնորհիվ կազմակերպության ղեկավարի պաշտոնը զբաղեցնել կկարողանան նաև փոքր երկրների ներկայացաուցիչները:

Մինասյանը նաև նկատել է, որ Ստամբուլում նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպության հաջորդ նիստը անցկացնել Երևանում: Այս հարցով ևս մեկ ժողով Ստամբուլում նախատեսվում է մարտին:

Անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանի ներկայացուցիչներից ով կժամանի Երևան, որպեսզի Հայաստանից ստանձնի նախագահությունը կազմակերպությունում` հաշվի առնելով, որ ադրբեջանական խորհրդարանի խոսնակները չեն գալիս Երևան, ապա Մինասյանի կարծիքով, հնարավոր է որ դա կլինի ՍԾՏՀ -ում ադրբեջանական պատվիրակությունը գլխավորող Ասեֆ Հաջիևը: