24 փետրվարի 2012 - 17:39 AMT
Իրանի դեսպան. Չի կարելի միանշանակ խոսել ԱՄՆ և նրա բնակչության հակաիրանական տրամադրվածության մասին

Մեկնաբանելով օրերս հրապարակված ԱՄՆ թշնամիների ցուցակը, որտեղ Իրանն առաջին տեղում է, Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը նշել է, որ չի կարելի միանշանակ խոսել ԱՄՆ և նրա բնակչության հակաիրանական տրամադրվածության մասին:

Նրա խոսքով, շատ հաճախ բնակչության և իշխանությունների կարծիքը և դիրքորոշումը չեն համընկնում ու «Գրավիր Wall Street»-ը շարժումը դրա ապացույցն է: Վերջում դեսպանը նշել է, որ «Իրանը խաղաղ երկիր է և չի ձգտում վատացնել հարաբերություններն ինչ-որ մեկի հետ, հատկապես հարևան երկրների»: