
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մի քանի հարյուր կողմնակիցներ ուրբաթ օրը դուրս են եկել Թունիսի մայրաքաղաքի փողոցներ, որտեղ տեղի է ունենալու «Սիրիայի բարեկամներ» խմբի հանդիպումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Գործակալության տվյալներով, Ասադի կողմնակիցներն ավտոբուսներով ժամանել են Palace Hotel հյուրանոցի մոտ, ակցիայի շատ մասնակիցներ իրենց հետ բերել են Սիրիայի նախագահի դիմանկարները: