25 փետրվարի 2012 - 10:10 AMT
«Հայկական ժամանակ». Անահիտ Բախշյանը առաջադրվելու է թիվ 12 ընտրատարածքում

Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով առաջադրվել Երևանի Շենգավիթ համայնքն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում: Այդ մասին նա հայտնել է նաև այլ քաղաքական ուժեր ներկայացնող իր գործընկերներին: Այս ընտրատարածքում գործող պատգամավորը ԲՀԿ-ական Վերսանդիկ Հակոբյանն է: Կոալիցիոն բանակցություններից հետո այս ընտրատարածքը մնացել է ԲՀԿ-ին: Դեռ հստակ չէ, ԲՀԿ-ն այստեղ Վ. Հակոբյանին կառաջադրի՞, թե ուրիշի: «Համենայն դեպս, վերջինս այնքան էլ հակված չէ առաջադրման»,- գրում է թերթը: