25 փետրվարի 2012 - 10:45 AMT
Մեծ Բրիտանիան հուսով է, որ «Սիրիայի բարեկամները» կկարողանան ամրապնդել ընդդիմության շարքերը

Մեծ Բրիտանիան հուսով է, որ Թունիսում կայացած «Սիրիայի բարեկամների» խորհրդաժողովում համաձայնեցված քայլերը Սիրիայի ընդդիմությանն աջակցելու վերաբերյալ կնպաստեն նրա հզորացմանը, լրագրողներին է հայտարարել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ուիլյամ Հեյգը գոհունակություն է հայտնել այն առաջընթացի վերաբերյալ, որը նկատվում է սիրիացի ընդդիմադիրների գործունեության մեջ, նշելով սակայն, որ «անշուշտ, Սիրիայի ազգային խորհուրդը ոչ մի տարածք չի վերահսկում Սիրիայի տարածքում: Դա արմատապես տարբերվում է այն իրավիճակից, որ մենք անցյալ տարի տեսանք Լիբիայում»,-ասել է բրիտանացի նախարարը: