25 փետրվարի 2012 - 10:55 AMT
Հյուսիսային Կորեան սպառնում է «սրբազան պատերազմով»

Հյուսիսային Կորեան սպառնում է «սրբազան պատերազմով»՝ ի պատասխան Հարավային Կորեայի ու ԱՄՆ զորավարժությունների, շաբաթ օրը հայտնել է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի Պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչներին:

Փետրվարի 27-ից մարտի 9-ը տեղի կունենան ամերիկա-կորեական զորավարժություններ: Հյուսիսային Կորեան դա համարում է «պատերազմի քողարկված հայտարարում», հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հյուսիսկորեական պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները զորավարժությունները անվանել են «աններելի ռազմական հիստերիա»: