25 փետրվարի 2012 - 11:23 AMT
«Արտիստ» ֆիլմը «Սեզար» է ստացել վեց անվանակարգերում

Միշել Հազանավիչուսի համր սև-սպիտակ «Արտիստը» ֆիլմը ևս մեկ քայլ անցավ դեպի «Օսկար» ճանապարհին: Ֆիլմը «Սեզար» է ստացել վեց անվանակարգերում, որը ֆրանսիական կինոակադեմիայի բարձրագույն պարգևն է:

Ֆիլմը մրցանակի է արժանացել «լավագույն ֆիլմ», «կնոջ լավագույն դերակատարում», «լավագույն ռեժիսորական աշխատանք», «լավագույն օրիգինալ երաժշտություն», «լացագույն ֆոտո» և «լավագույն դեկորացիաներ» անվանակարգերում:

«Սա ֆիլմ է, որը ոչ ոք չէր ցանկանում նկարահանել, իսկ հիմա մենք բարձունքին ենք, դա հրաշալի է »,-ասել է ռեժիսորը մրցանակաբաշխության ժամանակ:

«Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում «Սեզարն» առաջին անգամ շնորհվեց Ասգար Ֆարհադիի պարսկական «Նասերի ու Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմին: