Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր ծրագրերում մեծ տեղ է հատկացնում երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի ձևավորմանն ու քարոզմանը նվիրվածմիջոցառումներին։ Փետրվարի 24-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն «Առողջ սպորտ, առողջ երիտասարդներ» ծրագրի շրջանակներում մարզական գորգ են նվիրել Սևանի մարզադպրոցին։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը հույս է հայտնել, որ հիմնադրամի աջակցությամբ ձեռք բերված մարզական գորգը կնպաստի համայնքի երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսմանը, տարբեր մարզաձևերի զարգացմանը: «Մենք միշտ կանգնած ենք մեր պատանիների ու երիտասարդների կողքին, և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը պատրաստ է աջակցել բոլոր այն ծրագրերին ու նախաձեռնություններին, որոնք ուղղված են տարբեր ոլորտներում ցանկացած դրական տեղաշարժերին ու զարգացման ծրագրերին»։
Սևանի քաղաքապետ Գևորգ Մալխասյանն ընդգծել է, որ Սևանը սպորտային ավանդույթներ ունեցող քաղաք է։ Սևանցի մարզիկները վերջին տարիներին մեծ նվաճումներ ունեն հատկապես մենամարտային մարզաձևերում։
Սևանի մարզադպրոց է հաճախում մոտ 385 պատանի, այն սպասարկում է ոչ միայն Սևան քաղաքը, այլև շրջակա գյուղերը։