Փետրվարի 24-ին, ժամը 18.18-ին «1-02» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 56 շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի և ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Ոստիկանության կինոլոգիական խմբի հետ համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում վերը նշված հասցեում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Ժամը 20.00-ին հայտարարվել է որոնողական աշխատանքների ավարտ: