Ադրբեջանի միլի մեջլիսի տնտեսական քաղաքականության գծով մշտական հանձնաժողովի անդամ Ալի Մասիմլին պնդում է, որ ղարաբաղյաան հակամարտությունը 60 մլրդ դոլար է արժեցել Ադրբեջանին: Նա նշել է, որ այժմ Ադրբեջանը «բավարար ռազմական ներուժ» ունի իր խնդիրները լուծելու համար: Նա նշել է, որ դա թույլ կտա ազատագրել այսպես կոչված «գրավյալ տարածքները», վերականգնել գույքն ու հուշարձանները: Ըստ նրա, դրա համար Ադրբեջանն ունի «տնտեսական ուժ ու հնարավորություն»: