1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը, մինչ Խոջալուի կրակակետերեի ոչնչացումը, արդեն մոտ 2 տարի գտնվում էր շրջափակման մեջ: Հանրապետության սովի մատնված բնակչությանը փրկելու, դրսից սննդամթերք ներմուծելու ու տարրական բուժօգնություն ցույց տալու համար հարկավոր էր ապաշրջափակել ԼՂՀ միակ օդանավակայանը, որը գտնվում է ադրբեջանաբնակ Խոջալու ավանի շրջանում: Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը հիանալի էր հասկանում օդանավակայանի կենսական նշանակությունը ԼՂՀ բնակչության համար: Հենց այդ պատճառով նա կարգադրեց քանդել թռիչքուղին ու սարքավորումները, թեև հրամանն այդպես էլ անկատար մնաց:
Խոջալուի վրա գրոհի անհրաժեշտությունը թելադրվում էր ԼՂՀ սովի մատնված բնակչությանը փրկելու հրամայականով ու այնտեղ կուտակված հարձակողական զենքի առկայությամբ: ԼՂՀ ղեկավարությունը պարտավոր էր կասեցնել Ադրբեջանի նախապատրաստվող գրոհը հայկական Ասկերան շրջկենտրոնի ու հետո Ստեփանակերտի վրա:
Ադրբեջանական իշխանությունների համար հայկական ստորաբաժանումների ռազմական գործողությունը Խոջալուի կրակակետերի ոչնչացման ուղղությամբ անսպասելի չէր: Այդ մասին ադրբեջանական կողմը իրազեկվել էր գրոհից դեռ երկու ամիս առաջ հեռուստատեսությամբ: Հայկական կողմը զգուշացրել էր հարձակման մասին, սակայն, ադրբեջանցիները ոչինչ չէին արել խաղաղ բնակիչներին Խոջալուից դուրս բերելու համար: Փորձ չրավեց նաև բնակչությունը ուղղաթիռներով տարհանելու, թեև հայերը տալիս էին նման հնարավորություն:
Երբ գրոհը սկսվեց, Խոջալուի քաղաքացիական բնակչության մի մասը լքել էր ավանը, և մինչ 1992թ. փետրվարի ավարտը տարբեր աղբյուրներով այստեղ մնում էր 1000-25000 մարդ, հիմնականում խաղաղ բնակիչներ ու ադրբեջանական զինյալ կազմավորումների անդամներ: Փետրվարի 15-ին հայկական կողմը վերջնագիր ներկայացրեց Խոջալուն սպիտակ դրոշով լքելու վերաբերյալ:
Գրոհի սկզբում 23:00 ԼՂՀ ինքնապաշտպանության հայկական ուժերը թիրախային կրակ բացեցին ադրբեջանական ուժերի ռազմական օբյեկտների ու դիրքերի ուղղությամբ, որոնք տեղակայված էին բնակավայրի կենտրոնական մասում: Հաջող կրակոցները խուճապ առաջացրեցին ադրբեջանցիների շրջանում, որոնք այդպես էլ լուրջ դիմադրություն ցույց չտվեցին: Չեղան Խոջալուում նաև համառ փողոցային մարտեր, իսկ փետրվարի 26-ի առավոտյան ժամը 4-ին ոչնչացվեցին հակառակորդի վերջին կրակակետերը: «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի դիտորդները հաստատեցին գնդակոծության փաստը, ոչ թե փողոցային մարտերի, որի դեպքում կարող էին բազմաթիվ զոհեր լինել: Ըստ թիվ 1 հրամանի, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին խստիվ արգելվում էր որևէ բռնություն հակառակորդի խաղաղ բնակչության հանդեպ:
Ուստի լիովին հերքվում են ադրբեջանական կողմի պնդումները ադրբեջանցիների զանգվածային ոչնչացման մասին: Ավելին, Աղդամում ադրբեջանցի զինվորների խոսակցությունների ռադիոձայնագրությունները, որոնք հետո հրապարակվեցին նաև ադրբեջանական ԶԼՄ-ներում, նույնպես վկայում են այդ մասն:
Բնակչության մի մասը գրոհից անմիջապես հետո սկսեց լքել Խոջալուն, հեռանալով դեպի Աղդամ, գրեթե փախստականների բոլոր խմբերում կային զինված մարդիկ:
Հայկական ստորաբաժանումներն ամեն ինչ արեցին խուսափելու համար անտեղի զոհերից Խոջալուի քաղաքացիական բնակչության շրջանում: Միջանցքի գոյության մասին գիտեր նաև Խոջալուի քաղաքապետ Էլման Մամեդովը:
Ըստ «Մեմորիալի» զեկույցի, մոտ 200-300 մարդ մնացել էր Խոջալուում, թաքնվելով նկուղներում: Գրոհի ավարտից հետո նրանց տեղափոխեցին Ստեփանակերտ ու ապահովեցին սննդամթերքով ու դեղորայքով: Հայկական կողմը հայտարարեց, որ պատրաստ է փոխանակել նրանց պատանդների հետ:
Խոջալուի գրոհից հետո այնտեղ հայտնաբերվեցին ու ազատ արձակվեցին հայազգի 13 պատանդներ, այդ թվում 1 երեխա ու 6 կին:
Գործողության ավարտից հետո ԼՂՀ «Արցախ» փրկարար ծառայության ջոկատները Խոջալուում ու մերձակայքում 11 քաղաքացիական անձանց դիակներ են հայտնաբերել, այդ թվում մեկ երեխայի ու չորս կանանց:
Այսպիսով միանգամայն անհիմն են քաղաքացիական անձնաց զանգվածային սպանությունների մասին լուրերն ու մեղադրանքները: Մյուս կողմից, կասկած չի հարցում նաև Խոջալուի բազմաթիվ բնակիչների մահվան փաստը: Ուրեմն ինչպե՞ս և որտե՞ղ են սպանվել հարյուրավոր մարդիկ: Այս հարցի պատասխանն է պարունակում ճշմարտությունն ու հորինվածքը 1992թ. փետրվարյան իրադարձությունների մասին (Աղբյուր՝ Լևոն Մելիք-Շահնազարյան, Հայկ Դեմոյան «Խոջալուի գործը. Հատուկ թղթապանակ):