25 փետրվարի 2012 - 14:37 AMT
Ռուսաստանը ողջունում է Սիրիայի միջազգային Կարմիր խաչի մուտքը Հոմս արտոնելու որոշումը

Ռուսաստանը ողջունում է սիրիական իշխանությունների որոշումը միջազգային Կարմիր խաչին Հոմս քաղաք թողնելու վերաբերյալ, որտեղ շարունակվում են զինված ընդդիմության և կառավարական զորքերի բախումները, և կարծում, որ Հոմսի բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելը հիմա կարևորագույն խնդիր է, շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գենադի Գատիլովը:

«Կարևոր է, որ սիրիական իշխանությունները Կարմիր խաչին թողել են Հոմս շտապ հումանիտար հարցերի լուծման համար: Այսօր դա գլխավոր խնդիրն է»,- ասել է Գատիլովը: