Լոկարնոյի միջազգային կինոփառատոնը (Շվեյցարիա), որն այս տարի տեղի է ունենալու օգոստոսի 1-11-ը, որոշել է ուժեղացնել իր «Ներկայի ռեժիսորներ» զուգահեռ ծրագիրը՝ ավելացնելով նրա մրցանակային ֆոնդը մինչև 40 հազար ֆրանկ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Բացի դրանից, ներմուծվում է նոր մրցանակ՝ «Լավագույն ռեժիսոր դեյուտանտին» 20 հազար ֆրանկ մրցանակային ֆոնդով, հանձնվում է նաև ժյուրիի հատուկ մրցանակ 30 հազար ֆրանկի չափով: Բոլոր պարգևները հավասար բաժանվում են ռեժիսորի և պրոդյուսերի միջև, իսկ հատուկ մրցանակը ենթադրում է նաև հաղթած ֆիլմի ցուցադրություն ֆրանսիական հեռուստատեսությամբ: