25 փետրվարի 2012 - 14:52 AMT
Ղուրանը հրկիզելու դեմ քաբուլյան բողոքի ակցիաների ժամանակ մահացել է 28 մարդ

Քաբուլում Ղուրանը հրկիզելու դեմ բողոքի ակցիաների մասնակիցների և ոստիկանության բախումների հետևանքով մահացել է առնվազն 28 մարդ, 100-ից ավել մարդ հոսպիտալացվել է, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ցուցարարները պաշարել են ՄԱԿ շենքերի համալիրը Աֆղանստանի Կունդուզ հյուսիսային նահանգում: Տեղի ոստիկանության տվյալներով, հազարավոր մարդիկ շրջապատել են համալիրը և փորձում են ներս մտնել, սակայն ոստիկանները փակել են նրանց ճանապարհը: