25 փետրվարի 2012 - 15:30 AMT
Մարտի 1-ին մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի 10-րդ փառատոնը

Մարտի 1-19-ը Հայաստանում անցկացվելու է Բրիտանական ֆիլմերի 10-րդ փառատոնը: Ինչպես հայտնում է «Բրիտանական խորհրդի» հայաստանյան գրասենյակը, փառատոնը կազմակերպվելու է Երևանում, Վանաձորում, Գյումրիում և Բերդում: Այս տարի ցուցադրվելու է 10 ֆիլմ:

Մարտի 1-4-ը փառատոնն անցկացվելու է Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում, մարտի 4-7-ը Բերդի Արևաբերդ կինոթատրոնում, մարտի 8-11-ը`Գյումրու Հոկտեմբեր կինոթատրոնում: Երևանում փառատոնն անցկացվելու է մարտի 10-19-ը, «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում: