25 փետրվարի 2012 - 17:09 AMT
ՌԴ ԱԳՆ. արևմտյան ԶԼՄ-ին Սիրիայի մասին տվյալներ հայտնում է կասկածելի աղբյուր

Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության առաքելության» կոմպետենտության մակարդակը, ստիպում է կասկածել այն տեղեկությունների հավաստիությանը, որոնք այն տարածում է, շաբաթ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Մեզ մոտ առկա տվյալների համաձայն, այդ «առաքելության» աշխատում է ընդամենը 2 մարդ` ղեկավարը և քարտուղար-թարգմանիչը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Նշվում է, որ «առաքելության» ներկայացուցիչները խուսափում են ռուս դիվանագետների հետ շփումներից:

«Կարելի է կարծել, որ բերված փաստերը թույլ են տալիս դատել այն մասին, թե որքանով են հավաստի այդ կառույցի կողմից տրամադրվող տեղեկությունները»:

«Առաքելության» իրավապաշտպանների կարծիքով, Սիրիայում հակամարտության զոհերի թվի մասին ինֆորմացիայից օգտվում են բազմաթիվ արևմտյան և ռուսական ԶԼՄ-ր:

Սիրիայում, սկսած նախորդ տարվա կեսերից, չեն դադարում հակակառավարական ցույցերը: Ամեն օր տվյալներ են ստացվում մարդկանց մահվան մասին: ՄԱԿ-ի տվյալներով զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 5 հազարը: