
Իսրայելը մտադիր է Կիպրոսի հունական հատվածում ՌՕՈՒ ռազմակայան տեղակայել: Այդ մասին հայտնել է Հյուսիսային Կիպրոսի ղեկավար Դերվիշ Էրօղլուն, գրում են ռուսական լրատվամիջոցները:
«Նրանք դա թաքցնում են, բայց ես չեմ զարմանա, երբ կիպրոսյան հույները հայտարարեն իսրայելյան ռազմակայանի կառուցման մասին»,- հայտնել է նա:
Ընդ որում, Էրօղլուի կարծիքով, Կիպրոսի ղեկավարությունը դրանց առկայությունը կօգտագործի բանակցությունների ժամանակ Հյուսիսային Կիպրոսի վրա ճնշում գործադրելու համար: