ՆԱՏՕ-ն շտապ է հետ է կանչում Քաբուլում և դրա սահմաններից դուրս աֆղանական նախարարություններում աշխատող իր անձնակազմը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան Աֆղանստանի իշխանություններին կոչ է արել վճռական միջոցներ ձեռնարկել երկրում տեղակայված ՆԱՏՕ-ի զորքերի անվտանգությունն ապահովելու համար, բայց առայժմ բոլոր ջանքերն ապարդյուն են:
Վերջին մի քանի ամսվա ընթացքում տեղի են ունեցել մի քանի դեպքեր, երբ աֆղանական զինծառայողների համազգեստով անհայտ անձինք կրակ են բացել և սպանել ՆԱՏՕ-ի զորակազմից օտարերկրյա զինվորականների: