27 փետրվարի 2012 - 10:01 AMT
«Քսանյակի» երկրները կարող են նվազեցնել իրանական նավթի ներկրման ծավալները

«Քսանյակի» երկրները կարող են նվազեցնել իրանական նավթի ներկրման ծավալները, հայտարարել է կիրակի օրը ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Ես հանդիպումներ եմ ունեցել G20 որոշ երկների ներկայացուցիչների հետ, որոնք մտադիր են նվազեցնել նավթի ներկրումը Իրանից»,-ասել է Գայթները: Ըստ նրա, այդ գործողություններն ուղղված են Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների խստացմանը: