27 փետրվարի 2012 - 10:51 AMT
Թուրքիան սահմանափակել է իր օդային տարածքի օգտագործումն իսրայելական բեռնատար օդանավերի համար

Թուրքիան սահմանափակել է իր օդային տարածքի օգտագործումն իսրայելական բեռնատար օդանավերի համար` ևս մեկ քայլ կատարելով երկու երկրների միջև երկկողմանի հարաբերությունների վատթարացման ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է «Գաարեց» թերթը, Թուրքիան արգելել է իսրայելական ինքնաթիռների թռիչքը, որոնք փոխադրում են «վտանգավոր նյութեր»: Արգելքը, մասնավորապես, տարածվում է իսրայելական «Էլ Ալ» ավիաընկերության չվերթների վրա:

Նոր հրամանը զգալի ֆինանսական վնաս կհասցնի իսրայելական ավիաընկերությանը: