Ֆիննական բջջային արտադրող Nokia ընկերությունը Բարսելոնայում ընթացող Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող Lumia շարքի Lumia 610 սմարթֆոնը։Այս փոքր սմարթֆոնը պարունակում է Nokia Transport ծրագիրը, որն էլ իր մեջ ներառում է աշխարհի 46 երկրների 500 քաղաքների հանրային տրանսպորտի մասին տեղեկություններ, հայտնում է Slash Gear-ը։
Lumia 610-ը թողարկվելու է սպիտակ, սև, երկնագույն և ալ կարմիր գույներով։ Այն վաճառքի կհանվի 2012-ի երկրորդ եռամսյակում՝ 189 եվրո գնով։
2011-ին Nokia-ն պայմանագիր կնքեվ Microsoft-ի հետ՝ դարձնելով Windows Phone բջջային օպերացիոն համակարգը իր սմարթֆոնների հիմնական ՕՀ-ն։ 2011-ի նոյեմբերին շուկա դուրս եկան Windows Phone-ով աշխատող Lumia կոչվող շարքի առաջին սմարթֆոնները՝ Lumia 800-ը և Lumia 710-ը։
Mobile World Congress 2012 ցուցահանդեսը մեկնարկել է Բարսելոնայում։ Այն համարվում է տարվա խոշորագույն ՏՏ ոլորտի իրադարձություններից։ Ցուցահանդեսին հավաքվում են սմարթֆոնների առաջատար արտադրողները, ինչպես նաև ծրագրային ապահովում ներակայացնող ընկերությունները։ Ցուցահանդեսը տևելու է մինչև մարտի 1-ը։