24 հունվարի 2004 - 19:50 AMT
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ԺԱՄԱՆԵԼ ԵՐԵՎԱՆ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը չի կարողանա ժամանել Երեւան` Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի հետ հանդիպելու համար: Հիշեցնենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստան կայցելի հունվարի 27-30: «Ցավոք, այս օրերին ես Երեւան այցելելու հնարավորություն չունեմ եւ ԵՄ ներկայացուցիչներին հրավիրել եմ Ստեփանակերտ: Եթե նրանք նման հնարավորություն ունենան, ապա, կարծում եմ, կայցելեն Լեռնային Ղարաբաղ», - հայտնել է Արկադի Ղուկասյանը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: