26 հունվարի 2004 - 17:46 AMT
ԱՄՆ ՀԱՅԵՐԸ ԵՎ ՀՈՒՅՆԵՐԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀՐԵԱՆԵՐԻ ԿՈՆԳՐԵՍԻ ՈՐՈՇՈՒՄԻՑ
ԱՄՆ հայկական եւ հունական համայնքները իրենց հիասթափությունն են հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Էրդողանին «խիզախության պարգեւ» շնորհելու վերաբերյալ Ամերիկայի հրեաների կոնգրեսի որոշման առնչությամբ: Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ԱՀԴՀ) հաղորդագրության համաձայն, պարգեւատրումը կկայանա այսօր Նյու Յորքում, Էրդողանի ԱՄՆ-ում ընթացող այցի շրջանակներում: Հրեաների կոնգրեսին ուղարկված ԱՀԴՀ եւ Հելենիստիկայի ամերիկյան ինստիտուտի համատեղ նամակում բերվում են Թուրքիայում մարդու իրավունքների խախտման եւ արտերկրում իրականացվող ագրեսիայի փաստեր, որոնք առկա են Էրդողանի իշխանության օրոք: Ղեկավարի նման գործողությունները, նամակի հեղինակների կարծիքով, արժանի չեն գովեստի մի կազմակերպության կողմից, որը էթիկական սկզբունքների պաշտպան է հանդիսանում: