27 փետրվարի 2012 - 15:33 AMT
Wikileaks. Իսրայելական հատուկ նշանակության ջոկատը ոչնչացրել է իրանական ատոմային լաբորատորիաների մի մասը

Wikileaks կայքն այսօր սկսել է ամերիկյան մասնավոր Stratfor հետախուզական-վերլուծական ընկերության ավելի քան 5 միլիոն գաղտնի էլեկտրոնային նամակների հրապարակումը:

Փաստաթղթերից մեկում ասվում է, որ իսրայելական հատուկ նշանակության ջոկատը քուրդ անջատողականների աջակցությամբ անցկացրել է մի քանի լաբորատորիաների ոչնչացման գործողություն, որոնք սպասարկել են Իրանի միջուկային ծրագիրը: Աղբյուրի համաձայն, Իսրայելը ոչնչացրել է իրանական միջուկային լաբորատորիաներն արդեն մի քանի շաբաթ առաջ: