Լիբանանը չի ճանաչի ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը, նույնիսկ եթե դա անեն Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) այլ անդամ-երկրները, երկուշաբթի օրը հայտարարել է Լիբանանի ԱԳՆ ղեկավար Ադնան Մանսուրը Russia Today հեռուստաալիքի արաբական ծառայությանը տված հարցազրույցում: Մանսուրը հիշեցրել է, որ պատմությունը գիտի դեպքեր, երբ ԱՊԼ անդամ-երկրները չեն հետևել Սիրիայի դեմ բանաձևերին:
Նա նշել է, որ սիրիական հակամարտության մեջ Լիբանանը ոչ իշխանությունների կողմից է, ոչ ընդդիմության: ԱԳՆ ղեկավարը նաև ասել է, որ Լիբանանի իշխանությունները թույլ չեն Սիրիական ազգային խորհրդին իրենց ներկայացուցչությունը բացել Բեյրութում: