
Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հաստատել են այն տեղեկատվությունը, որ Ադրբեջանին անօդաչու ինքնաթիռներ են վաճառվել, ինչպես նաև հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգեր մոտ 1,5 մլրդո դոլար արժողությամբ: Ինչպես հաղորդում է «Ազատություն ռադիոկայանը» պայմանագիրը կնքվել է Իսրայելի պետական Aerospace Industries ընկերության հետ: Իսրայելի պաշտպանական գերատեսչությունում ասել են, որ գործարքը վաղուց էր պատրաստվում: