26 հունվարի 2004 - 21:45 AMT
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ՊԱՀՊԱՆԵԼ ԿԱՍՊՅԱՆ ՆԱՎԹԱՅԻՆ ԿԱՌԱՄԱՏՈՒՅՑՆԵՐԸ
Այսօր Բաքվում սկսվել են Կասպից ծովում նավթային կառամատույցների պահպանման ունակությունների զարգացմանն ուղղված ադրբեջանա-ամերիկյան զորավարժությունները: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, զորավարժություններին մասնակցում է ԱՄՆ ռազմածովային ուժերի 18 զինծառայող, 45 ադրբեջանցի զինծառայող, ինչպես նաեւ երկու պարեկային կատեր: Զորավարժություններն անցկացվում են երկկողմ ռազմական համագործակցության պլանի համաձայն: