Հայաստանում մեկնարկում է խորհրդարանական ընտրություննրեի բարդ շրջանը, սակայն ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման վերաբերյալ բանակցությունները կապ չունեն ներքին իրադարձությունների հետ: Այդ մասին Երևանում կայացած ճեպազրույցում հայտարարել է Տրայան Հրիստեան մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման ու ռեադմիսիսայի մասին բանակցությունների առաջին փուլի ավարտից հետո:
«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ առաջիկա ընտրությունները թեստ են դառնալու Հայաստանի ղեկավարության համար, սակայն Հայաստան- ԵՄ բանակցությունների շաղկապումը ԱԺ ընտրությունների հետ շահարկում կլինի»,-ասել է ԵՄ առաքելության ղեկավարը:
Երևանում այսօր բանակցություններ են մեկնարկել երկու պայմանագրերի շուրջ՝ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի: Անցած շաբաթ սկսվեցին Հայաստան-ԵՄ բանակցությունները առևտրի ազատ գոտիների ստեղծամն շուրջ: