
Եվրամիության 27 երկրների ԱԳՆ ղեկավարները հաստատել են Սերբիային Եվրամիության անդամի կարգավիճակ տրամադրելու մասին որոշումը, երկուշաբթի օրը հաղորդել է France Press գործակալությունը՝ մեջբերերելով Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ալեն Ժյուպեի հայտարարությունը:
Անցած ուրբաթ օրը Բրյուսելում տեղի ունեցած բանակցություններում Սերբիան և Կոսովոն համաձայնության են հանգել տարածաշրջանային համագործակցության և հսկիչ-անցումային կետերում համատեղ հսկողության մասին: