
Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ միայն այն ժամանակ կընդունեն ԱՄՆ ներողությունը, երբ մեղավորները կախաղան բարձրանան, իսկ Սպիտակ տունը կայրվի, գրում է «Տռուդ» թերթը: «Իրանի ՊՆ ներկայացուցիչները հայտարարել են, որ միայն այն ժամանակ կընդունեն ԱՄՆ ներողությունը, երբ մեղավորները կախաղան բարձրանան»,-մեջբերում է «Վզգլյադը» Իրանի «Բասիջ» կազմավորման հրամանատար Մոհամադ Ռեզա Նաքդիի հայտարարությունը:
Ղուրանի հրկիզման հետ կապված միջադեպը տեղի է ունեցել նախորդ շաբաթ, երբ Աֆղանստանում տեղակայված «Բագրամ» ռազմակայանի ամերիկացի զինվորները հրկիզեցին Ղուրանի մի քանի նմուշ: