
Elmatar Տարտուսյան հրատարակչությունը Էստոնիայում լույս է ընծայել «Էստոնական ժողովրդի տանջանքների տարի» (Eesti rahva kannatuse aasta) նացիստական քարոզչական ժողովածուն, որն առաջին անգամ էստոներեն հրատարակվել է «Օստլանդ ռեյխսկոմիսարիատի գլխավոր շրջանի ինքնավարության» կողմից 1943 թվականին: Այդ մասին այսօր հաղորդում է «Ստոլիցա» էստոնական հրատարակությունը` նշելով, որ գիրքը փաստացիորեն բառ առ բառ փոխանցում է ֆաշիստական Գերմանիայի քարոզչության պնդումները, որոնց օգնությամբ արդարացվում էին ինչպես հարձակումը ԽՍՀՄ վրա, այնպես էլ հրեական ժողովրդի ոչնչացումը: