ԱՄՆ կոնգրեսական, դեմոկրատ Դևիդ Սիսլինը հանդես է եկել հայտարարությամբ Սումգայիթի զոհերի հիշատակման կապակցությամբ: «1988թ. Սումգայիթի հայերը դարձան սիստեմատիկ ջարդի զոհերը: Սումգայիթյան ջարդերը առանձնակի դաժանությամբ էին կազմակերպված»,-ասել է նա:
«Մենք հիշում ենք ջարդերի զոհերն, ոչ միայն Սումգայիթի, այլ նաև Բաքվի ու Կիրովաբադի»,-ասել է Դևիդ Սիսլինը: Կոնգրեսականը նշել է, որ հարկավոր է պայքարել խտրականության դեմ «որտեղ էլ որ այն կատարվի»: