28 հունվարի 2004 - 18:55 AMT
2006 ԹՎԱԿԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԵԿԱՆ 1 ՄԼՐԴ ԽՄ ԳԱԶ ԿՍՏԱՆԱ ԻՐԱՆԻՑ
Իրանի գազի արտահանաման ազգային ընկերությունը մոտ ժամանակներս կսկսի գազամատակարարումներ դեպի Հայաստան: Ինչպես հաղորդում է «Իրան նյուս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Ռոքնեդդին Ջավադին: Նրա խոսքերով` մատակարարումների հարցը, գործնականում, արդեն լուծված է, եւ շուտով կստորագրվի համապատասխան համաձայնագիր: Ջավադին տեղեկացրել է, որ 2006 թվականից սկսած Հայաստանը տարեկան 1 մլրդ խմ գազ կստանա: