28 փետրվարի 2012 - 13:14 AMT
Սիրիայի նախագահը ստորագրել է նոր սահմանադրության նախագիծը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստորագրել է նոր սահմանադրության նախագիծը, որն ընդունելու օգտին հանրաքվեին քվեարկել է երկրի բնակիչների 89 տոկոսը, երեքշաբթի հայտնել է Սինհուա գործակալությունը, հղում անելով սիրիական SANA գործակալությանը: Ըստ գործակալության, հանրաքվեին մասնակցել է 8,37 մլն մարդ: «Կողմ է» քվեարկել հանրաքվեին մասնակցած սիրիացիների 89,4 , «դեմ»՝ ընդամենը 9 տոկոսը: Քվեաթերթիկների մոտ 1,6 տոկոսն անվավեր է ճանաչվել:

ՄԱԿ-ը հայտարարել է Սիրիայում զոհերի մասին վերջին տվյալները: Ըստ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նեվի Փիլլեյի, նախորդ տարվա մարտից երկրում զոհվել է 5,4 հազար մարդ: