
Փետրվարի 27-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության ծառայողները, ավտոմեքենա փախցնելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի: Ոստիկանությունը պարզել է, որ գիշերը ժամը 00.45-ից 04.50-ն ընկած ժամանակահատվածում նա Արցախի փողոցի թիվ 23 շենքի բակից փախցրել է թիվ 76 երթուղին սպասարկող «ԳԱԶել-3321» մակնիշի ավտոմեքենա: Կատարվում է հետաքննություն: