31 հունվարի 2004 - 19:03 AMT
ԵՎՐՈՊԱՆ ՇԱՀԱԳՐԳԻՌ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարեւոր են ողջ Հարավային Կովկասի կայունության համար, ինչպես նաեւ` այն բոլոր շահագրգիռ կողմերի համար, որոնք ցանկանում են աշխատել այդ տարածաշրջանում: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն: Ընդսմին նա գոհունակությամբ նշել է, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները անցել են բոլորովին նոր, հուսադրող փուլ: Եվրոպան շահագրգռված է Հարավային Կովկասի կայունության, տարածաշրջանային փոխըմբռնման եւ երկխոսության հարցում, որն արդեն հաստատվում է, ասել է Հ.Թալվիթիեն: «Սակայն դա երկար ճանապարհ է լինելու եւ հարկավոր չէ շուտափույթ արդյունքներ ակնկալել»,- նշել է նա: