29 փետրվարի 2012 - 18:48 AMT
Սաուդյան Արաբիան կես միլիարդ դոլար կտրամադրի Եգիպտոսին

Սաուդյան Արաբիան, հավատարիմ մնալով իր խոստմանը, կես միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի Եգիպտոսին, սակայն Եգիպտոսում դեռ չեն որոշել, որ նախագծերն են առաջնային ֆինանսավորման համար, հայտարարել է թագավորության ԱԳ նախարար Սաուդ Ալ Ֆեյսալը, հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով SPA գործակալությանը:

Կիրակի օրը Եգիպտոսի վարչապետ Քամալ ալ Գանզուրին հայտարարել էր թե արևմտյան ու արաբական երկրները չեն կատարել Կահիրեին ֆինանսական օգնություն ցույց տալու խոստումները: