2 փետրվարի 2004 - 18:57 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ
Փետրվարի 23-ին Հայաստան կժամանի ղարաբաղյան հակամարտության գծով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Թերի Դեւիսը: Ինչպես այսօր լրագրողներին է հայտարարել ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը, Երեւան կատարած այցելությունից հետո զեկուցողը կայցելի Ստեփանակերտ, իսկ հետո` Բաքու: Այցերի արդյունքում Թ.Դեւիսը զեկույց կնախապատրաստի, որը կքննարկվի ԵԽԽՎ հատուկ նիստում` նվիրված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Նշենք, որ Թ.Դեվիսի այս թվով երկրորդ այցը տարածաշրջան բազմիցս հետաձգվել էր: